00:58  ,  26 փետրվարի, 2012

«Մալագան» հաղթեց հետնապահին

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Մալագան» սեփական խաղադաշտում 5:1 հաշվով կամային հաղթանակ տարավ մրցաշարային աղյուսակը եզրափակող «Սարագոսայի» նկատմամբ:

Հյուրերի կազմում խաղի խաշիվը 23-րդ րոպեին բացեց իսպանացի հարձակվող Կառլոս Արանդան, իսկ 67-րդ րոպեին պարագվայցի պաշտպան Պաուլո Դա Սիլվան գրավեց սեփական դարպասը: Դաշտի տերերի կազմում աչքի ընկան Սեբաստիան Ֆերնանդեսը, Մարտին Դեմիկելիսը, Սալոմոն Ռոնդոնը եւ 19-ամյա կիսապաշտպան Իսկոն:

Փետրվարի 26-ին Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Ռայո Վալեկանոյին», իսկ «Բարսելոնան»՝ Մադրիդի «Աթլետիկոյին»:

Իսպանիայի առաջնություն. 25-րդ տուր

«Ռասինգ» - «Սպորտինգ Խ.»՝ 1:1

Ստուանի, 74 (11մ.) – Բարալ, 42

«Բետիս» - «Խետաֆե»՝ 1:1

Մոլինա, 51 – Դորադո, 55 (ինքնագոլ)

«Էսպանյոլ» - «Լեւանտե»՝ 1:2

Ուչե, 75 – Վալդո, 25, Սուարես, 89

«Մալագա» - «Սարագոսա»՝ 5:1

Ֆերնանդես, 45, Սիլվա 67, (ինքնագոլ), Իսկո, 79, Դեմիկելիս, 77, Ռոնդոն, 88 – Արանդա, 23


 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում