Իտալական «Միլանը» գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինողի է փնտրում Կլարենս Զեեդորֆին եւ առաջարկ է արել Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին, գրում է Tuttomercatoweb-ը: Արգենտինացի մասնագետին չի գոհացրել իտալական ակումբի առաջարկն ու նա որոշել է մնալ Մադրիդում:
«Միլանը» պատրաստվում է բանակցություններ սկսել Լիսաբոնի «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի հետ: Եթե «Միլանին» չհաջողվի համաձայնության հասնել Ժեզուշի հետ, ապա թիմի գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուն կդառնա ակումբի երիտասարդական թիմի մարզիչ Ֆիլիպո Ինձագին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում