Չինաստանի Մակաո քաղաքում մայիսի 31-ին կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսաթեթեւ քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Նիկոլաս Ուոլթերսի հետ մենամարտում Վիկ Դարչինյանը ծանր կլինի մրցակցից: Վիկ Դարչինյանի անձնական քաշը 57.06 կգ է, Ուոլթերսինը՝ 56.92 կգ:
Նույն քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն Եվգենի Գրադովիչի եւ EBU վարկածով Եվրոպայի չեմպիոն Ալեքս Միսկիրտչյանի անձնական քաշերը հավասար են՝ 56.92 կգ:
Երեկոյի գլխավոր մենամարտը կլինի երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Նոնիտո Դոնեյրի եւ կիսաթեթեւ քաշային կարգում WBA վարկածով աշխարհի սուպերչեմպիոն Սիմպիվե Վետյեկայի դիմակայությունը:
Կշռման արարողությունից հետո կայացել է բռնցքամարտիկների հայացքների մենամարտերը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում