16:53  ,  12 մայիսի, 2012

Շեւչենկոն հավատում է Ուկրաինայի հավաքականի հաղթանակին

Ֆուտբոլի Ուկրաինայի հավաքական ավագ Անդրեյ Շեւչենկոն կոչ է արել ուկրաինացի երկրպագուներին Եվրո-22012-ում աջակցել իրենց երկրի ազգային թիմին:

35-ամյա հարձակվողը նշել է, որ հավատում է Ուկրաինայի հավաքականի հաղթանակին:

«Մանուկ հասակում ես շատ եմ երազել, անկեղծ ու մաքուր սրտով: Դրա համար կոչ եմ անում բոլոր ուկրաինացիներին աջակցել մեզ Եվրոպայի առաջնությունում: Այդ ժամանակ մեր բոլոր հույսերը կարող են իրականություն դառնալ: Մեր երազանքն է հաղթել եզրափակիչում: Մենք հինգ տարի սպասել ենք, որ Անրի Դելոնեի գավաթը տեղափոխվի Ուկրաինա եւ դա տեղի ունեցավ: Հիմա պետք է մտածել միայն հաղթանակի մասին»,- Շեւչենկոյի խոսքը մեջբերում է «Ուկրաինա-2012» տեղեկատվական կենտրոնը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով