21:05  ,  11 մայիսի, 2014

Մարիա Շարապովան՝ Մադրիդի մրցաշարի հաղթող

Մադրիդում անցկացված թենիսի WTA շարքի մրցաշարն ավարտվեց ռուս Մարիա Շարապովայի հաղթանակով: Եզրափակիչում ռուսաստանցին 3 սեթում կամային հաղթանակ տարավ ռումինուհի Սիմոնա Հալեպի նկատմամբ: Մեկ ժամ 50 րոպե տեւած մրցախաղում գրանցվեց 6:1, 2:6, 3:6 հաշիվը:

27-ամյա Շարապովան 31-րդ տիտղոսը նվաճեց կարիերայում եւ երկրորդն՝ այս մրցաշրջանում:

Մադրիդ, կանայք, եզրափակիչ

Սիմոնա Հալեպ (Ռումինիա) Մարիա Շարապովա (Ռուսաստան) – 6:1, 2:6, 3:6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում