«Լիվերպուլի» եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսն Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի (PFA) կողմից ճանաչվել է Պրեմյեր լիգայի 2013-2014 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, փոխանցում է Daily Mail-ը։
Ավելի վաղ ուրուգվայցին ընգրկվել էր նաեւ խորհրդանշական հավաքականում։ Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել Լոնդոնի «Չելսիի» եւ Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը։
Հիշեցնենք, որ Սուարեսն Անգլիայի ընթացիկ առաջնությունում դարձել է 30 գոլի հեղինակ, ինչպես նաեւ կատարել 12 արդյունավետ փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում