10:10  ,  25 ապրիլի, 2014

Տիտո Վիլանովան կրկին վիրահատվել է

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան ապրիլի 24-ին առողջական վիճակի վատթարացման պատճառով շտապ տեղափոխվել է հիվանդանոց, փոխանցում է Football Espana-ն։ 45-ամյա մասնագետը ստամոքսի վիրահատության է ենթարկվել։ 

Հիշեցնենք, որ Վիլանովան 2013 թվականի հուլիսի 21-ին առողջական խնդիրների պատճառով հրաժարական էր տվել։ Ամիսներ առաջ 44-ամյա մասնագետը ենթարկվել էր հարականջային թքագեղձի քաղցկեղային ուռուցքի հեռացման վիրահատության, ինչից հետո երկու ամիս բուժվել եւ վերականգնողական կուրս էր անցել Նյու Յորքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում