18:44  ,  23 ապրիլի, 2014

Պուտինը «Շալկեին» հրավիրել է Կրեմլ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը գերմանական «Շալկե 04» ֆուտբոլային ակումբին հրավիրել է Կրեմլ, հաղորդում է Handelsblatt.com-ը։ Այդ մասին հայտնել է ակումբի դիտորդական խորհրդի նախագահ Կլեմենս Տենիսը։ Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունները չեն անհանգստացնում իրեն եւ քաղաքականությամբ չի զբաղվում։ Ուկրաինական ճգնաժամն էլ չի ազդի ակումբի ծրագրերի վրա։

«Շալկեի» հովանավորը ռուսական «Գազպրոմն» է, որը թիմին վճարում է տարեկան 17 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում