20:25  ,  22 ապրիլի, 2014

Կոբի Բրայանտը վերսկսել է մարզումները

Ամերիկյան «Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Կոբի Բրայանտը սկսել է 6-ամսյա վերականգնողական մարզումային ծրագիր, որից հետո կլինի լիովին առողջ: Այդ կուսրից հետո ամերիկացի պաշտպանն իր թիմին կկարողանա օգնել հաջորդ մրցաշրջանում, փոխանցում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ Բրայանտը մրցաշրջանի սկզբնամասը բաց էր թողել ջիլի վնասվածի պատճառով, սակայն խաղահրապարակ վերադառնալուց 6 խաղ անց ստացավ ծնկի վնասվածք՝ պայքարից դուրս մնալով երկար ժամանակով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում