Մայիսի 9-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը:
Հայաստանի ազգային հավաքականը 598 միավորով մնացել է 47-րդ տեղում:
Առաջին տասնյակում են Իսպանիայի, Գերմանիայի, Ուրուգվայի, Հոլանդիայի, Պորտուգալիայի, Բրազիլիայի, Անգլիայի, Խորվաթիայի, Արգենտինայի եւ Դանիայի հավաքականները: 11-րդ տեղում Ռուսաստանն է:
Աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներ Իտալիան զբաղեցնում է 12-րդ, Չեխիան՝ 26-րդ, Բուլղարիան՝ 96-րդ, իսկ Մալթան՝ 150-րդ տեղը:
ՖԻՖԱ. վարկանիշային աղյուսակ
1. Իսպանիա - 1442 միավոր
2. Գերմանիա – 1345
3. Ուրուգվայ - 1309
4. Հոլանդիա - 1207
5. Պորտուգալիա - 1190
6. Բրազիլիա – 1165
7. Անգլիա - 1132
8. Խորվաթիա - 1114
9. Արգենտինա - 1076
10. Դանիա - 1069
11. Ռուսաստան - 1049
12. Իտալիա - 1041
14. Հունաստան - 961
26. Չեխիա - 798
33. Թուրքիա - 720
47. Հայաստան - 598
96. Բուլղարիա - 354
109. Ադրբեջան - 305
137. Ղազախստան - 243
150. Մալթա - 161
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում