15:40  ,  22 ապրիլի, 2014

«Բարսելոնան» հրաժարվել է ակադեմիա հիմնել Ադրբեջանում

Ադբրեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Էլհան Մամեդովը հայտարարել է, որ կատալոնական «Բարսելոնան» չի ցանկացել ակադեմիա հիմնել Ադրբեջանում։

Մամեդովի խոսքով՝ նրանք բանակցություններ են վարում հոլանդական «Այաքսի» եւ պորտուգալական «Սպորտինգի» հետ։

«Բանակցություններ ենք վարում տարբեր ակումբների հետ։ Ցանկանում էինք բացել «Այաքսի» ակադեմիան, սակայն դա չափազանց թանկ է։ Մտադիր ենք հիմնել նաեւ «Սպորտինգի» ակադեմիան։

Սակայն հարկավոր է, որ դրանից օգուտ լինի։ Բանակցություններ ենք վարել «Բարսելոնայի» հետ, սակայն նրանք չցանկացան հիմնել ակադեմիա: Նրանք կանցկացնեն միայն դասընթացներ»,- Մամեդովի խոսքը մեջբերում է Azerisport-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում