Անգլիական «Լիվերպուլի» եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը, գոլի հեղինակ դառնալով Պրեմյեր լիգայի 35-րդ տուրի՝ «Նորվիչի» հետ խաղում, «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում մեծացրել է առավելությունը Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ, փոխանցում է Goal.com-ը։
Սուարեսն ունի 60 միավոր, իսկ Պորտուգալիայի հավաքականի ավագը՝ 56։ Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Դիեգո Կոստան 54 միավորով եզրափակում է լավագույն եռյակը, իսկ կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվողն ունի 52 միավոր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում