21:03  ,  20 ապրիլի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդի» ու Մոյեսի ռեւանշը չկայացավ

Անգլիական Պրեմյեր լիգայի 35-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Լիվերպուլում 0:2 հաշվով պարտվեց «Էվերտոնին»: Դաշտի տերերը 2 գոլերն էլ խփեցին առաջին խաղակեսում:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսն այս առաջնությունում երկրորդ անգամ պարտվեց իր նախկին թիմին: 

Լիվերպուլցիները 69 միավորով 5-րդն են, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» մնաց 7-րդ տեղում՝ 57 միավոր:

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր 

«Էվերտոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:0

Լեյթոն Բեյնս, 28 (11մ.), Կեւին Միրալյաս, 43 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով