19:30  ,  20 ապրիլի, 2014

Մոնտե Կարլո. Վավրինկան եզրափակիչում հաղթեց Ֆեդերերին

Մոնտե Կարլոյում կայացած թենիսի ATP շարքի մրցաշարն ավարտվեց շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկայի հաղթանակով:

Եզրափակիչում «Australian Open-2014»-ի հաղթողը 3 սեթում կամային հաղթանակ տարավ իր հայրենակից Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ՝ 4:6, 7:6, 6:2: Մրցախաղը տեւեց 2 ժամ 15 րոպե:

29-ամյա Վավրինկան 7-րդ տիտղոսը նվաճեց կարիերայում եւ երրորդն՝ այս մրցաշրջանում:

Մոնտե Կարլո, եզրափակիչ

Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա) - Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)՝ 4:6, 7:6, 6:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում