18:59  ,  20 ապրիլի, 2014

«Արսենալը» հաղթեց խոշոր հաշվով

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 35-րդ տուրում Լոնդոնի «Արսենալն» արտագնա խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Հալ Սիթիի» դարպասը: Երկրորդ խաղում անընդմեջ դուբլի հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Լուկաս Պոդոլսկին, իսկ հաշիվը բացեց ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմզին:

Արսեն Վենգերի թիմը 70 միավորով ամրապնդվեց չորրորդ տեղում:

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր 

«Հալ Սիթի» - «Արսենալ»՝ 0:3

Աարոն Ռեմզի, 31, Լուկաս Պոդոլսկի, 45, 54

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով