Իտալական A Սերիայի 34-րդ տուրում անվիճելի առաջատար «Յուվենտուսը» Թուրինում նվազագույն հաշվով առավելության հասավ «Բոլոնիայի» նկատմամբ: Միակ գոլը 64-րդ րոպեին խփեց Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան:
«Յուվենտուսը» միավորների քանակը հասցրեց 80-ի՝ 11 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Ռոմային», որը քիչ անց կհյուրընկալվի «Ֆիորենտինային»:
Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր
«Յուվենտուս» - «Բոլոնիա»՝ 1:0
Պոլ Պոգբա, 64
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում