Իտալական A Սերիայի 34-րդ տուրը հաջող ստացվեց միլանյան 2 ակումբների համար, իսկ «Նապոլին» միավորներ կորցրեց:
«Միլանը» տանը 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Լիվորնոյի» դարպասը, «Ինտերը» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Պարմայի» նկատմամբ, «Լացիոն» Հռոմում 3:3 հաշվով ավարտեց խաղը Թուրինի «Տորինոյի» հետ, իսկ «Նապոլին» հյուրընկալվելիս ոչ ոքի խաղաց «Ուդինեզեի» հետ՝ 1:1: 0:0 հաշվի ժամանակ «Ինտերի» եւ «Միլանի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն «Պարմայի» կազմում վրիպեց 11 մետրանոց հարվածից:
Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր
«Պարմա» - «Ինտեր»՝ 0:2
Ռոլանդո, 48, Ֆրեդի Գուարին, 89
Հեռացում՝ Գաբրիել Պալետա, 46 («Պարմա»)
Չիրացված 11 մետրանոց՝ Անտոնիո Կասանո, 44 («Պարմա»)
«Միլան» - «Լիվորնո»՝ 3:0
Մարիո Բալոտելի, 43, Ադել Տաարաբտ, 51, Ջանպաոլո Պացինի, 84
«Ուդինեզե» - «Նապոլի»՝ 1:1
Բրունո Ֆերնանդես, 54 – Խոսե Կալյեխոն, 39
Հեռացում՝ Ֆեդերիկո Ֆերնանդես, 89 («Նապոլի»)
«Լացիո» - «Տորինո»՝ 3:3
Ստեֆանո Մաուրի, 42, Անտոնիո Կանդրեւա, 62 (11մ.), 90+4 – Ջասմին Կուրտիչ, 52, Պանայոտիս Տաչտիդիս, 67, Չիրո Իմոբիլե, 89
Հեռացում՝ Դիեգո Նովարետի, 79 («Լացիո»)
«Ատալանտա» - «Վերոնա»՝ 1:2
Հերման Դենիս, 87 – Մասիմո Դոնատի, 52, Լուկա Տոնի, 72
«Կատանիա» - «Սամպդորիա»՝ 2:1
Սեբաստիան Լետո, 45, Գոնսալո Բերգեսիո, 63 – Ստեֆանո Օկակա Չուկա, 61
«Կյեւո» - «Սասուոլո»՝ 0:1
Դոմենիկո Բերարդի, 40
«Ջենոա» - «Կալյարի»՝ 1:2
Սեբաստիան Դե Մայո, 3 – Մարկո Սաու, 37, Սեգունդո Իբաբրո, 82
Բոլոր գոլերը՝ տեսանյութում
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում