16:00  ,  18 ապրիլի, 2014

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը կավարտվի նախատեսվածից շուտ

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: 

Մայիսի 25-ին նախատեսված 27-րդ տուրի խաղերը կկայանան ապրիլի 23-ին, իսկ մայիսի 31-ին նշանակված վերջին՝ 28-րդ տուրի հանդիպումները կանցկացվեն ապրիլի 30-ին: Պատճառը Հայաստանի ազգային հավաքականի հավաքն է, որը կմեկնարկի մայիսի 21-ից: Այսպիսով, Հայաստանի առաջնությունը կավարտվի նախատեսվածից շուտ՝ մայիսի 18-ին:

Բացի այդ, «Ալաշկերտը» տնային հանդիպումները կանցկացնի «Հրազդան» ստադիոնում՝ Հանրապետականի փոխարեն, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում