14:44  ,  18 ապրիլի, 2014

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչի 4 թեկնածուները

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը սկսել է փոխարինող փնտրել թիմի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի, ով ընթացիկ մրցաշրջանի վերջում կլքի զբաղեցրած պաշտոնը:

Mundodeportivo.com-ի համաձայն՝ կատալոնական ակումբի նոր գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուներն են՝ Էռնեստո Վալվերդեն («Աթլետիկ» Բիլբաո), Ֆրանկ դե Բուրը («Այաքս»), Լուիս Էնրիկեն («Սելտա») եւ «Ռայո Վալեկանոյի» նախկին գլխավոր մարզիչ Պակո Հեմեսը: Բացի այդ, «Բարսելոնան» մտադիր է թարմացնել կազմը: 

Լուսանկարում՝ Էռնեստո Վալվերդե

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում