00:15  ,  17 ապրիլի, 2014

Իսպանիայի Գավաթ. «Ռեալը» հաղթում է «Բարսելոնային» (առաջին խաղակես)

Մադրիդի «Ռեալը» եւ կատալոնական «Բարսելոնան» հանդիպել են ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում:

Վալենսիայի «Մեսթալիա» ստադիոնում ընթացող «Էլ Կլասիկոյի» առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում, բայց ավարտվեց Արքայական ակումբի հաղթանակով՝ 1:0 հաշվով: Մեկնարկային 45 րոպեներին կատալոնացիներն ունեին տարածքային առավելություն, սակայն չէին կարողանում ստեղծել գոլային պահեր, իսկ մադրիդցիների հակագրոհները ստացվում են շատ վտանգավոր: Հենց հակագրոհներից մեկի արդյունքում արգենտինացի Անխել Դի Մարիան առաջ մղեց «Ռեալին»: Ընդմիջում է:

Իսպանիայի Գավաթ, եզրափակիչ, առաջին խաղակես 

«Բարսելոնա» - «Ռեալ»՝ 0:1  

Անխել Դի Մարիա, 11

«Բարսելոնա». Խոսե Պինտո, Դանիել Ալվես, Խավիեր Մասկերանո, Մարկ Բարտրա, Խորդի Ալբա, Սերխիո Բուսկետս, Չավի, Անդրես Ինյեստա,  Սեսկ Ֆաբրեգաս, Նեյմար, Լիոնել Մեսի։

«Ռեալ». Իկեր Կասիլյաս, Դանիել Կարվախալ, Սերխիո Ռամոս, Պեպե, Ֆաբիո Կոենտրաու, Խաբի Ալոնսո, Լուկա Մոդրիչ, Անխել Դի Մարիա, Իսկո, Գարեթ Բեյլ, Քարիմ Բենզեմա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում