Ֆրանսիական «Մարսելի» եւ Գանայի հավաքականի կիսապաշտպան Անդրե Այուն ընդգրկվել է իտալական «Միլանի» տրանսֆերային ցուցակում:
Transfermarketweb.com-ը հայտնում է, որ միլանցիները 24-ամյա ֆուտբոլիստին կփորձեն գնել 2014-ի ամռանը: Տրանսֆերը կարող է կազմել 11.5 միլիոն եվրո:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Այուն մասնակցել է 21 խաղի՝ խփելով 5 գոլ: Նա 2007-ից է «Մարսելի» համակարգում, իսկ Գանայի հավաքականում անցկացրած 47 խաղերում դարձել է 4 գոլի հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում