Եկատերինբուրգի «Ուրալի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովի օգնական Պողոս Գալստյանը NEWS.am Sport-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հյուրանոցում հանդիպել է ռուսական ակումբի ֆուտբոլիստներ Էդգար Մանուչարյանի եւ Դենիս Թումասյանի հետ։ Շվեյցարացի մասնագետը 28-ամյա պաշտպանին հրավիրել է Հայաստանի հավաքական:
Հարցին, թե ինչու է Թումասյանը գրառումը ջնջել իր ֆեյսբուքյան էջից, Գալստյանը պատասխանել է, որ չգիտի. այս պահին նա թիմի հետ չէ եւ գտնվում է Մոսկվայում:
Հիշեցնենք, որ Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր հավաքականից հրավեր ստանալու մասին, սակայն քիչ անց ջնջել էր այդ գրառումը։
Վերա Մարտիրոսյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում