12:25  ,  15 ապրիլի, 2014

Ռոնալդինյո vs համաշխարհային ֆուտբոլի աստղեր

Տեսանյութում ներկայացվում են կատալոնական «Բարսելոնայի», իտալական «Միլանի» եւ Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոյի մասնակցությամբ լավագույն դրվագները՝ համաշխարհային ֆուտբոլի աստղերի դեմ։

34-ամյա բրազիլացուց «տուժածների» թվում են Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը, կիսապաշտպան Խաբի Ալոնսոն, անգլիական «Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը, «Միլանի» նախկին կիսապաշտպան Ջենարո Գատուզոն։

Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն այժմ հանդես է գալիս բրազիլական «Աթլետիկո Մինեյրոյում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում