00:36  ,  15 ապրիլի, 2014

«Յուվենտուսն» անկասելի է

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 33-րդ տուրի վերջին խաղում առաջատար «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Ուդինեզեին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով: Թուրինյան թիմը 87 միավորով ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի առաջին տեղում: Երկրորդ տեղում ընթացող «Ռոման» հետ է 8 միավոր: Իտալիայի առաջնության ավարտին մնացել է հինգ տուր:

Իտալիայի առաջնություն, 33-րդ տուր

«Ուդինեզե» - «Յուվենտուս»՝ 0:2

Սեբաստիան Ջովինկո, 16, Ֆերնանդո Լյորենտե, 26

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում