16:45  ,  8 մայիսի, 2012

Օզբիլիսի վիրահատությունը հաջող է անցել

Հայաստանի ազգային հավաքականի եւ հոլանդական «Այաքսի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մայիսի 7-ին Հոլանդիայում ենթարկվել է վիրահատության:

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ հեռախոսազրույցում Արասն ասել է, որ վիրահատությունն անցել է բարեհաջող եւ ինքնազգացողությունը լավ է: Ըստ Արաս Օզբիլիսի՝ բժիշկների հավաստմամբ 1-2 շաբաթից պարզ կդառնա, թե երբ կկարողանա սկսել մարզումները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով