Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը պատրաստվում է խզել պայմանագիրը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Այդ մասին հայտնի դարձավ մոսկովյան աղբյուրներից: Շվեյցարացի մասնագետի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է Մոսկվայի «Սպարտակը», որը Վալերի Կարպինի պաշտոնանկությունից հետո մնացել է առանց գլխավոր մարզիչի: «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը Շալանդի համար պատրաստել է շռայլ առաջարկություն, որից հրաժարվելը դժվար կլինի:
Հիշեցնենք, որ Բերնառ Շալանդը Հայաստանի հավաքականի մարզիչ է նշանակվել փետրվարի 28-ին: Ամենայն հավանականությամբ, հավաքականը կրկին կգլխավորի Վարդան Մինասյանը:
NEWS.am Sport-ը բոլորին մաղթում է ապրիլմեկյան ուրախ տրամադրություն (լրացված):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում