01:10  ,  22 մարտի, 2014

Օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյանը երրորդն է

Թբիլիսիում ընթացող ձյուդոյի Գրան պրի մրցաշարում Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արսեն Գալստյանը (Ռուսաստան) 60 կգ քաշային կարգում բավարարել է բրոնզե մեդալով: Հաղթող է դարձել ադրբեջանցի Օհրան Սաֆարովը: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Գարիկ Հարությունյանը: Նա մեկնարկային գոտեմարտում պարտվեց ղազախ Գաբիթ Եսիմբեթովին, որը հետագայում դարձավ արծաթե մեդալակիր:

66 կգ քաշայիններ Արսեն Ղազարյանը եւ Դավիթ Զազարյանը եւս պարտվեցին մեկնարկային գոտեմարտերում:  73 կգ քաշային կարգում հանդես կգա Դավիթ Նիկողոսյանը, 81-ում Ռաֆայել Դավթյանն ու Անդրանիկ Չափարյանը:

Կանանց 52 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սոսե Բալասանյանը դուրս մնաց առաջին շրջանում:

Կանանց 57 կգ քաշային կարգում երրորդ տեղն է գրավել Ուկրաինան ներկայացնող Շուշան Ղեւոնդյանը: Հաղթողի կոչումը նվաճել է ռուսաստանցի Իրինա Զաբլուդինան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում