13:38  ,  14 մարտի, 2014

Զավեն Բադոյանը միացավ «Գոմելին» (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի թեկնածու Զավեն Բադոյանը, ով ավելի վաղ հեռացել էր ԲԱՏԷ-ից, միացել է «Գոմելին» եւ առաջին մարզումն անցկացրել բելառուսական ակումբի կազմում, փոխանցում է football.by-ը։

ԲԱՏԷ-ի կազմում Բադոյանը մասնակցել է 16 հանդիպման, դարձել մեկ գոլի հեղինակ եւ կատարել մեկ արդյունավետ փոխանցում։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում չորս հանդիպում անցկացրած կիսապաշտպանը ԲԱՏԷ է տեղափոխվել 2012-ին Դիլիջանի «Իմպուլսից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում