19:50  ,  12 մարտի, 2014

Բագրատ Նավոյան. Եթե խելացի լինես, ֆուտբոլում կարող ես գումար վաստակել

)

Ես ծնունդով Մարտունիից եմ։ Թիմը կոչվում է «Ալաշկերտ», քանի որ իմ պապերն այնտեղից են։ Որոշել էի խաղերը անցկացնել Մարտունիում։ Այնտեղի մարզադաշտը սեփականություն է, որի սեփականատերը չցանկացավ մեզ վաճառել կամ վարձակալությամբ հանձնել այդ դաշտը։ Սեփականատերը չցանկացավ ոչնչով մեզ ընդառաջել։ Մարտունիում խաղալը մեծ բան կլիներ մեզ համար։ Միայն երկրպագուների աջակցությունը ամեն բան էր։ Այնտեղ ոչ մի շահ չկա։ Ժողովուրդը շաբաթը մեկ ուրախանալու առիթ կունենար։

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի նախագահ Բագրատ Նավոյանը։

Գաղտնիք չէ, որ Հայաստանում ֆուտբոլում ներդրումներ կատարելը եկամտաբեր չէ։ Ինչո՞ւ որոշեցիք զբաղվել նաեւ այս ոլորտով։

Ես սիրում եմ ֆուտբոլը։ Իհարկե, դժվար է, երբ ծախս ես անում, բայց եկամուտ չես ստանում։ Ֆուտբոլն այն բնագավառն է, որտեղ եթե խելացի լինես, կարող ես գումար վաստակել։  Լավ ֆուտբոլիստներ ունենալու դեպքում, կարող ես մասնակցել եվրագավաթներին, վաճառել ֆուտբոլիստներին կամ վարձակալությամբ հանձնել այլ ակումբների։

Հայկական ֆուտբոլում վերջին տասնամյակում մի քանի թիմեր ստեղծվեցին եւ կարճ ժամանակում կազմալուծվեցին, օրինակ, «Կիլիկիան» եւ «Իմպուլսը»։ Ի՞նչ եք ձեռնարկում, որպեսզի «Ալաշկերտը» չարժանանա այդ թիմերի ճակատագրին։

Պարզ ասեմ`դժվար է, երբ հովանավոր կամ գործընկեր չունես։ Ինձ թվում է, որ այս պարագայում պետությունը նույնպես  պետք է մտածի թիմերին օգնելու հարցի շուրջ։ Եթե ամեն բան լավ լինի, երկար գործունեություն կծավալենք։ Հակառակ դեպքում բոլորին նույնն է սպասվում։ Հուսով ենք, որ հեռու կգնանք, քանի որ ֆուտբոլի հետ կապված մեծ ծրագրեր ունենք։

Հավատու՞մ եք, որ տարիներ անց ձեր կատարած ներդրումները կփոխհատուցվեն։

Այո, եթե ունես լավ թիմ եւ լավ մարզչական կազմ, հետագայում ամեն բան էլ հնարավոր է։

Այդ դեպքում ինչի՞ հետ  եք կապում մյուս թիմերի կազմալուծումը։

Ինձ թվում է սեփական խաղադաշտի բացակայությունը մեծ դեր է խաղում։ Շատերին թվում է, թե վարձակալված դաշտում խաղալն ավելի քիչ ծախսերի հետ է կապված, բայց հակառակը։ Թիմը պետք է ունենա իր սեփական դաշտը, որտեղ կարողանա մարզվել եւ պահել մանկապատանեկան թիմեր պահել։

Ինչպե՞ս են ընթանում «Նաիրի» ստադիոնի վերակառուցման աշխատանքերը։

Մենք արդեն փոխել են խոտածածկը։ Օգոստոսին արդեն կխախանք այդ մարզադաշտում։ Ունենք նաեւ մեկ այլ մարզադաշտ, որտեղ մարզվում է թիմը։ Շուտով կկառուցենք տրիբունաների տանիքը։ Նաեւ նախատեսում ենք կառուցել մանկապատենական դպրոցի շենքը, որտեղ կլինի հյուրանոց, ճաշարան, մարզման սենյակներ։

Դուք նաեւ նախատեսո՞ւմ եք պահել մանկապատանեկան թիմեր։

Անպայման։ Մենք արդեն ունենք հինգ թիմեր։ Մենք պետք է աճեցնենք թիմեր, որպեսզի հետագայում մեր ֆուտբոլիստները խաղան գլխավոր թիմում։ Այսօր մենք բերում ենք «Փյունիկից», «Բանանցից» դուրս մնացած ֆուտբոլիստների, բայց ինչ-որ ժամանակ անց մենք կունենանք մեր ֆուտբոլիստները։

Ազգային հավաքականի հաջող ելույթները նպաստո՞ւմ են մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը։

Մենք բոլորս էլ զգում ենք, թե ինչպես են բոլորը սրտատրոփ սպասում Գերմանիայի հետ հանդիպմանը, որպեսզի տեսնեն Հենրիխ Մխիթարյանի խաղին։ Ես շատ եմ հետաքրքրվում եւ նկատել եմ, որ վերջին շրջանում Հայաստանում նույնիսկ կանայք են սկսել ֆուտբոլ սիրել, ինչը շատ ուրախալի է։ Այսօր Մխիթարյանի եւ Մովսիսյանի շնորհիվ մարդիկ ճանաչում են Հայաստանը։ Դա շատ կարեւոր բան է սպորտի բնագավառում։

Մասնակցո՞ւմ եք թիմի մարչկական եւ տրանսֆերային կյանքին։

Կարելի է ասել, որ թիմի բոլոր հարցերով ես եմ զբաղվում։ Ճիշտ է՝ մենք ունենք գլխավոր մարզիչ, ով շատ փորձառու մասնագետ է, որին ես չեմ ցանկանում խանգարել։ Ես կողքից հետեւում եմ։ Ամեն դեպքում պետք է լինել ուշադիր։

Իսկ տրանսեֆերային քաղաքականության հարցում։

Այդ հարցով հիմնականում զբաղվում  է գլխավոր մարզիչը։ Իհարկե վերջնական որոշումը ես եմ ընդունում, բայց եթե նա հավանել է՝ ես մեծ սիրով ընդունեմ եմ առաջարկը։

Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ հայկական ակումբների ֆուտբոլիստները պարբերաբար ակումբից ակումբ են տեղափոխվում են, նույնը՝ մարզիչների հարցում է։

Կապ չունի, թե լավ ֆուտբոլիստը, որ թիմում է հանդես գալիս։ Շատ դեպքում դա կապում են մարզիչի հետ։ Մարզիչը սիրում է մի ֆուտբոլիստի, մյուսին՝ ոչ։ Մենք ունենք «Բանանցի» երկու ֆուտբոլիստ՝ Նորայր Գյոզալյանն ու Վլադիմիր Բաբայանը։ Մենք նրանց հետ մեծ ապագա ենք կապում։ Չգիտեմ, ինչ խնդիրներ ունեին նրանք «Բանանցում» մարզիչների հետ, բայց մեր մարզիչը նրանց հետ մեծ հույսեր է կապում։ Մենք հույս ունենք մոտ ապագայում նրանց տեսնել արտասահմանում։

Նախատեսո՞ւմ եք աջակցել երիտասարդներին՝ ստեղծել թիմի ֆան ակումբ։

Այդ ծրագիրն ունենք եւ այս տարի կմտածեք այդ ուղությամբ։

Ի՞նչ թերություններ եք տեսնում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում, որը խոչընդոտում է հայկական ֆուտբոլի զարգացմանը։

Պարզ ասեմ, մենք ունենք հնարավորություններ, բայց ես զգում եմ, որ պետական աջակցության անհրաժշտություն կա, որպեսզի թիմը ավելի ամրապնդվի։ Շատերին թվում է, թե դա փոքր ծախսեր են, բայց այդքան ֆուտբոլիստ, աշխատակազմ, տրանսպորտ, համազգեստ՝ դա մեծ գումարների հետ կապված է։ Եթե չլինի պետական աջակցություն, գնալով ամեն բան ավելի կդժվարանա։

«Ալաշկերտը» ներկայացնում է Մարտունի քաղաքը, բայց խաղում եւ մարզվում է Երեւանում։ Հետագայում թիմը ինչ-որ կերպ կփորձի՞ կապ պահպանել այդ քաղաքի հետ։

Դա շատ ցավոտ թեմա է։ Ես ծնունդով Մարտունիից եմ։ Թիմը կոչվում է «Ալաշկերտ», քանի որ իմ պապերն այնտեղից են։ Որոշել էի խաղերը անցկացնել Մարտունիում։ Այնտեղի մարզադաշտը սեփականություն է, որի սեփականատերը չցանկացավ մեզ վաճառել կամ վարձակալությամբ հանձնել այդ դաշտը։ Սեփականատերը չցանկացավ ոչնչով մեզ ընդառաջել։ Մարտունիում խաղալը մեծ բան կլիներ մեզ համար։ Միայն երկրպագուների աջակցությունը ամեն բան էր։ Այնտեղ ոչ մի շահ չկա։ Ժողովուրդը շաբաթը մեկ ուրախանալու առիթ կունենար։

Հնարավո՞ր է հետագայում «Ալաշկերտը» ներկայկացնի Երեւանը։

Չգիտեմ, հնարավոր է հետագայում մենք կարողանանք խաղալ Մարտունիում։ Այնտեղ կարող է ստեղծենք մանկապատանեկան մարզադաշտ։ Կարծում եմ ֆեդերացիան էլ կօգնի մեզ։ Մարտունիում կան տաղանդավոր երեխաներ, որոնք հետագայում պետք կգան թե մեզ, թե Հայաստանին։

Ի՞նչ եք նախատեսում «Նաիրի» ստադիոնի բացման արրարողությանը։

Ստամբուլում գործում է հայկական թիմ։ Մենք ցականում ենք նրանց հրավիրել Հայաստան եւ  ընկերական հանդիպում անցկացնել։

Ո՞վ է ըստ ձեզ հայկական ֆուտբոլի լավագույն  ֆուտբոլիստը։

Բոլորին էլ շատ սիրում եմ, բայց կառանձնացնեմ Մխիթարյանին եւ Մովսիսյանին։

Ո՞ր ակումբին եւ հավաքականներին եք համակրում։

Մեր հավաքականին։

Ո՞վ է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը։

Հենրիխ Մխիթարյանը։

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով