23:57  ,  4 մայիսի, 2012

Serbian Open. Դավիթ Նալբանդյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Բելգրադում ընթացող թենիսի Serbian Open մրցաշարի քառորդ եզրափակիչում արգենտինացի Դավիթ Նալբանդյանը վստահ հաղթանակ տարավ Բրազիլիայի ներկայացուցիչ Ժոաո Սոուզայի նկատմամբ:

Մեկ ժամ 12 րոպե տեւած մրցախաղն ավարտվեց 6:3, 6:2 հաշվով:

Կիսաեզրափակիչում Նալբանդյանի մրցակիցը կլինի իտալացի Անդրեաս Սեպին, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել է Լյուքսեմբուրգը ներկայացնող Գիլես Մյուլերին:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 4187 հազար եվրո:

Serbian Open.1/4 եզրափակիչ

Պաբլո Անդուխար (Իսպանիա) – Լուկաս Ռոսոլ (Չեխիա) – 6:4, 6:3

Բենուա Պյերե (Ֆրանսիա) – Յարկո Նեմինեմ (Ֆինլանդիա) – 0:6, 6:2, 7:5

Անդրեաս Սեպի (Իտալիա) – Գիլես Մյուլեր (Լյուքսեմբուրգ) – 6:4, 6:3

Դավիթ Նալբանդյան (Արգենտինա) – Ժոաո Սոուզա (Բրազիլիա) – 6:3, 6:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում