23:14  ,  4 մայիսի, 2012

Դել Բոսկեն պատրաստ է մինչեւ վերջին րոպեն սպասել Դավիդ Վիլյայի վերադարձին

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն պատրաստ է մինչեւ վերջին րոպեն սպասել կոտրվածք ստացած Դավիդ Վիլյայի վերադարձին: Իսպանիայի հավաքականի ռմբակուն «Բարսելոնայի» կազմում վնասվածք է ստացել 2011թ. դեկտեմբերին աշխարհի ակումբային առաջնությունում:

«Վիլյան մեր ամենափորձված եւ հուսալի ռմբարկուն է: Սակայն նրա վերադարձը կարող է դառնալ բողոքների պատճառ», - Դել Բոսկեի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Իսպանացի մարզիչը պատրաստ է դժվար որոշում ընդունել, եթե դա անհրաժեշտ լինի հավաքականին:

«Խաղացողներին ընտրում ես գլխով եւ սրտով: Մենք ստիպված կլինենք ընդունել որոշումներ, որոնք հնարավոր է ոմանց ցավ պատճառեվ, բայց ազգային հավաքականն առաջին տեղում է», - ավելացրել է Դել Բոսկեն:

Եվրո-2012-ում Իսպանիայի հավաքականը խմբում կմրցի Իտալիայի, Իռլանդիայի եւ Խորվաթիայի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով