21:54  ,  4 մայիսի, 2012

Յուրա Մովսիսյանը՝ «Կրասնոդարի» ռեկորդի հեղինակ

Հայաստանի ազգային հավաքականի եւ «Կրասնոդարի» ռմբարկու Յուրա Մովսիսյանը սահմանել է մեկ մրցաշրջանի ընթացքում գոլային արդյունավետության ակումբային ռեկորդ։

«Կրասնոդար» ակումբը կազմավորվել է 2008-ին։ Անցած ժամանակահատվածում ակումբի ռեկորդակիրը Դենիս Դորոժկինն էր, որը երկրորդ դիվիզիոնի Հարավային գոտու մրցաշարում դարձել է 12 գոլի հեղինակ։

2010-ից թիմն արդեն հանդես էր գալիս առաջին դիվիզիոնում, եւ այն ժամանակ լավագույն ռմբարկուն Սպարտակ Գոգնիեւն էր՝ 18 գոլ։ Սակայն մրցաշրջանի առաջին հատվածում Գոգնիեւը հանդես էր գալիս «Կամազում», որի կազմում էլ խփել է այդ 18 գնդակներից 13-ը։

Յուրա Մովսիսյանը, Ռուսաստանի Պրեմյեր լիգայի առաջնության 42-րդ տուրում գրավելով  «Ամկարի» դարպասը, ընթացիկ մրցաշրջանում գոլերի թիվը հասցրեց 13-ի եւ գերազանցեց «Կրասնոդարի» խաղացողների նախորդ նվաճումները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում