14:59  ,  7 մարտի, 2014

Սամվել Ավագյան. Հայաստանի հավաքականում բացակայում էր թիմային խաղը

Եթե անկեղծ լինեմ, խաղից ստացած տպավորությունները տխրեցնող են: Այս հանդիպմանը սպասում էին, ինչպես տոնի, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Championat.com-ի գլխավոր խմբագրի տեղակալ Սամվել Ավագյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի հետ խաղում Հայաստանի հավաքականի կրած պարտությունը։

«Հույս ունեի, որ խաղում, որտեղ պետք չէր լուծել մրցաշարային խնդիրներ, Հայաստանի ազգային հավաքականը կցուցադրի իր լավագույն որակները՝ ժամանակակից, արագաշարժ եւ տեխնիկական ֆուտբոլ, սակայն արդյունքում տեսա տհաճ տեսարան:

Առհասարակ բացակայում էր թիմային խաղը, ոչ մի համագործակցություն ֆուտբոլիստների միջեւ՝ հատկապես պաշտպանության գծում: Հնարավոր է՝ պատճառն այն է, որ ֆուտբոլիստները ֆունկցիոնալ պատրաստ չէին դեռ: Միակ լուսավոր կետը Ռոման Բերեզովսկին էր: Եթե նա չլիներ, խաղի հաշիվը կարող էր խոշոր լինել»,- ասել է Ավագյանը։

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով