19:46  ,  4 մայիսի, 2012

Տարածված լուսանկարները ոչ մի կապ չունեն Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզահագուստի հետ

Որոշ լրատվամիջոցներ իրենց ինտերնետային էջերում եւ facebook սոցիալական ցանցում` հղում կատարելով իբր «Ադիդաս» ընկերության երեւանյան գոյություն չունեցող պաշտոնական ներկայացուցչությանը, ներկայացրել են ինչ որ մարզաշապիկների լուսանկարներ, որոնք Հայաստանի ազգային հավաքականի իբր նոր «Ադիդաս» մարզաշապիկներն են: ՀՖՖ մամուլի քարտուղարությունը
պաշտոնապես տեղեկացնում է, որ դա «սպեկուլյատիվ» լրատվություն է, ներկայացված մարզաշապիկները ոչ մի ընդհանրություն չունեն Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզահագուստի հետ եւ որ այդ լրատվամիջոցներն ու ֆեյսբուքյան էջերը ոչ միայն խաբում են իրենց ընթերցողներին, այլ նաեւ խեղաթյուրում են Հայաստանի ազգային հավաքականի նոր հանդերձանքը:
 
NEWS.am Sport-ն արդեն տեղեկացրել է, որ մայիսի 5-ին ժամը 12:00-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի նոր «Ադիդաս» մարզահագուստի շնորհանդեսը, որին ներկա կլինեն ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը եւ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով