18:31  ,  4 մայիսի, 2012

Կապելոն զգուշացրել է Անգլիայի հավաքականի նոր մարզիչին

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնին զգուշացրել է հնարավոր դժվարությունների մասին։

«Ակումբում մարզիչը մենեջեր է։ Հավաքականում նա ընդամենն ընտրություն է կատարում։ Դու չես կարող ֆուտբոլիստից միշտ կորզել առավելագույնը, քանի որ մեկը վնասվածք է ստանում, մյուսը լավագույն մարզավիճակում չէ, մեկ ուրիշը բարդություններ ունի ակումբում եւ ակումբային թիմի մարզիչի հետ։

Հավաքականի մարզիչի աշխատանքը սովորական չէ։ Հնարավոր չէ ինչ-որ բան անել կարճ ժամանակահատվածում։ Սուղ ժամկետներում պետք է կարողանաս թիմային ոգի եւ հաղթողի մտածողություն ստեղծես։ Դա շատ բարդ է։

Ռոյին ճանաչում եմ դեռ Իտալիայում նրա աշխատած ժամանակներից։ Հաճախ եմ նրա հետ հանդիպել նաեւ վերջին տարիներին։ Նա շատ լավ եւ փորձառու մարզիչ է։ Նրան լավագույնն եմ մաղթում Եվրո-2012-ում։ Ես գոհ եմ Անգլիայում իմ կատարած աշխատանքից։ Հուսով եմ, որ Անգլիան կլինի Եվրոպայի առաջնության լավագույն թիմերից, եւ նրանք կկարողանան ցույց տալ, որ ես լավ եմ կատարել իմ աշխատանքը։ Եթե ամեն ինչ լավ դասավորվի, ապա մարդիկ կհասկական, որ ես գերազանց աշխատանք եմ կատարել», - Կապելոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ Կապելոն լքեց Անգլիայի հավաքականը, երբ երկրի ֆուտբոլային իշխանություններն առանց իտալացի մասնագետին տեղյակ պահելու թիմի ավագի թեւկապից զրկեցին Ջոն Թերիին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով