10:54  ,  5 մարտի, 2014

Վլադիմիր Ստոգնիենկո. Հայաստանի հավաքականին չեն հերիքում կադրերը, չի բավականացնում կազմի բալանսը

«Չեմ կարող կանխատեսումներ անել, քանի որ ընկերական խաղի արդյունքն այդքան էլ կարեւոր չէ։ Կարծում եմ՝ հայ երկրպագուներին նույնպես ավելի շատ հետաքրքրում է հավաքականի ապագան»։

Այս մասին Կրասնոդարում գտnվող NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է հեռուստամեկնաբան Վլադիմիր Ստոգնիենկոն, ով «Россия» հեռուստաալիքով կմեկնաբանի Ռուսաստան - Հայաստան ընկերական հանդիպումը։ 

«Վստահաբար, Հայաստանի հավաքականն աճ է գրանցել վերջին երեք տարվա ընթացքում։ Հիանալի է, որ ամեն ինչ կարգին է Հենրիխ Մխիթարյանի մոտ, սակայն երկրպագուները, կարծես, ակնկալում էին, որ կհայտնվեն նաեւ ուժեղ պաշտպաններ, սակայն դա տեղի չունեցավ։ Բոլորի մոտ չէ, որ ամեն ինչ կարգին է ակումբներում։ Սպասելի էր, որ Մարկոս Պիզելին կկարողանա ամրապնdվել Ռուսաստանի առաջնությունում, սակայն դա նույնպես տեղի չունեցավ։

Հայաստանի հավաքականին չեն հերիքում կադրերը, չի բավականացնում կազմի բալանսը։ Հաջողություն կլինի, եթե այն կարողանա դուրս գալ Եվրոպայի առաջնություն։ Հայաստանը լավ հանդես եկավ 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում, սակայն հարկավոր է սթափ գնահատել ուժերը»,- ասել է Ստոգնիենկոն։

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա Կրասնոդարի «Կուբան» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։00-ին։

Վերա Մարտիրոսյան՝ Կրասնոդարից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով