17:45  ,  4 մայիսի, 2012

Ռոման Շիրոկովը հայհոյել է երկրպագուին (վիդեո)

Ռուսաստանի ազգային հավաքականի եւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կիսապաշտպան Ռոման Շիրոկովը դարձել է մեծ սկանդալի հերոս։

Ռուսական Պրեմյեր լիգայի 42-րդ տուրի՝ «Ռուբինի» հետ արտագնա հանդիպումից հետո ռուս ֆուտբոլիստը վիճաբանել է «Զենիթի» երկրպագուներից մեկի հետ։

Կոնֆլիկտի պատճառ է հանդիսացել Շիրոկովին հասցեագրված հայհոյանքով գրությամբ պաստառը, որը «Զենիթի» երկրպագուները տարել էին ստադիոն։

Երկրպագուները նման քայլի են դիմել այն բանից հետո, երբ «Դինամոյի» հետ չեմպիոնական խաղից հետո Շիրոկովը չցանկացավ մարզաշապիկը նվիրել խաղադաշտ մտած երկրպագուին, հաղորդում է «Спорт-Экспресс»-ը։

«Ռուբինի» հետ հանդիպումից հետո Շիրոկովը վիրավորական արտահայտություններ է արել պետերբուրգցի երկպագուներից մեկի հասցեին։

Միջադեպի տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով