17:55  ,  4 մայիսի, 2012

Դելիո Ռոսին ներողություն է խնդրել «Ֆիորենտինայի» երկրպագուներից

Իտալական «Ֆիորենտինայի» նախկին գլխավոր մարզիչ Դելիո Ռոսին ներողություն է խնդրել ակումբի երկրպագուներից A Սերիայի 36-րդ տուրի՝ «Նովարայի» հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի համար։

«Շատ եմ ցավում տեղի ունեցածի համար։ Չեմ ցանկանում բացահայտել միջադեպի մանրամասները։ Ես երբեք ոչ ոքի չեմ ծեծել, սակայն միշտ այդպես կվարվեմ, եթե խոսքը իմ ընտանիքի մասին լինի։ Ուզում եմ ներողություն խնդրել «Ֆիորենտինայի» երկրպագուներից։ Զղջում տեղի ունեցածի համար, այդ իսկ պատճառով որոշել եմ հեռանալ Ֆլորենցիայից»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ «Նովարայի» հետ հանդիպման առաջին խաղակեսում, երբ «Ֆիորենտինան» պարտվում էր 0:2 հաշվով, Դելիո Ռոսին փախարինել էր սերբ կիսապաշտպան Ադեմ Լյայիչին: 20-ամյա ֆուտբոլիստը դժգոհություն էր հայտնել, ինչը զայրացրել էր իտալացի մարզիչին: Խաղից ամնիջապես հետո Դելիո Ռոսին հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից Լյայիչին բռունցքներով հարվածելու համար: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով