17:27  ,  4 մայիսի, 2012

Ես տեսա Մարադոնային. հիմա կարող եմ հանգիստ մահանալ

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի բահրեյնցի ֆանատը վերջապես հանդիպել է իր կուռքին։ Հալիդ Բաստակին չի համարվում Մարադոնայի սովորական երկրպագուներից մեկը։ 29-ամյա ֆինանսիստն աստվածացնում է արգենտինացի ֆուտբոլիստին։ Մեկ տարվա ընթացքում Հալիդն ամեն օր զանգել է «Ալ Վասլ» ակումբի ընդունարան, մինչեւ որ չի կատարվել նրա երազանքը։ Հալիդին հրավիրել են Դուբայ Դիեգո Մարադոնայի հետ հանդիպելու համար։

«Ես տեսա Մարադոնային. հիմա կարող եմ հանգիստ մահանալ»,- ֆանատի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով