16:18  ,  4 մայիսի, 2012

«Բավարիայի» կիսապաշտպանը հետաքրքրել է «Բարսելոնային»

Մյունխենի «Բավարիայի» ավստրիացի կիսապաշտպան Դավիդ Ալաբան, ով կարող է խաղալ նաեւ պաշտպանությունում, հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։

Կատալոնական ակումբը փոխարինող է փնտրում ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբիդալին, ով ամիսներ առաջ ենթարկվել է լյարդի փոխպատվաստման վիրահատության։

El Mundo Deportivo-ն հայտնում է, որ «Բարսելոնան» Ալաբային ձեռք բերելու առաջարկ կանի այն դեպքում, եթե չկարողանա գնել Իսպանիայի հավաքականի եւ «Վալենսիայի» պաշտպան Խորդի Ալբային։

19-ամյա Ալաբայի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է 2015 թվականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում