15:54  ,  4 մայիսի, 2012

«Սպարտակի» ֆուտբոլիստները տուգանվել են ծեծկռտուքի համար

Մոսկովյան «Սպարտակի» ղեկավարությունը հինգ հազարական դոլարով տուգանել է թիմի չորս ֆուտբոլիստներին մարզման ժամանակ ծեծկռտուք սարքելու համար։

Մոտ 5 րոպե տեւած ծեծկռտուքին մասնակցել են բրազիլացի հարձակվող Արին, արգենտինացի պաշտպան Մարկոս Ռոխոն, նիգերիացի ռմբարկու Էմանուել Էմենիկեն եւ իսպանացի պաշտպան Սերխիո Ռոդրիգեսը։

Ծեծկռտուքը կասեցվել է թիմի ֆուտբոլիստների եւ գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի ջանքերով, հաղորդում է lifenews.ru-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում