14:30  ,  4 մայիսի, 2012

«Արսենալն» ընկերական հանդիպումներ կանցկացնի Աֆրիկայում եւ Ասիայում

Լոնդոնի «Արսենալն» օգոստոսի 5-ին ընկերական հանդիպում կանցկացնի Նիգերիայում։ Այդ մասին հայտարարել է անգլիական ակումբի ղեկավարությունը։

Արսեն Վենգերի թիմի մրցակիցը դեռեւս հայտնի չէ։ Լոնդոնյան ակումբն իր ամառային շրջագայությունը կսկսի Ասիայից։ Հուլիսին «Արսենալը» կմեկնի Չինաստան եւ Մալազիա, որտեղ կանցկացնեի ընկրերական հանդիպումներ։ Շրջագայության նպատակը թիմի հեղինակության ավելացումն է, հաղորդում է sport24.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով