14:15  ,  4 մայիսի, 2012

Ռոնալդո. Գվարդիոլան իդեալական տարբերակ է Բրազիլիայի հավաքականի համար

Աշխարհի կրկնակի չեմպիոն, Մարդիդի «Ռեալի» եւ Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն կարծիք է հայտնել, թե ինչ նվաճումների կարող էր հասնել Խոսեպ Գվարդիոլան Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։

«Գվարդիոլայի գլխավորությամբ բրազիլացիները կգերազանցեին բոլորին։ Նա իդեալական տարբերակ է Բրազիլիայի հավաքականի համար։ Իհարկե, հիանալի կլիներ, եթե նա գլխավորեր Բրազիլիայի հավաքականը։ Սակայն, կարծում եմ՝ դա քիչ հավանական է։ Գվարդիոլան հիանալի մարզիչ կլինի ցանկացած թիմի համար, հատկապես՝ Բրազիլիայի հավաքականի։ Գիտեմ, որ երկրպագուները շատ են ցանկանում դա, սակայն ֆուտբոլում միշտ չէ, որ ամեն ինչ կախված է ցանկություններից»,- լեգենդար բրազիլացու խոսքը մեջբերում է O Estado de Sao Paulo-ն։

Երբ Գվարդիոլան պաշտոնպես հայտարարեց «Բարսելոնայից» հեռանալու մասին, բրազիլական մամուլը հայտնում էր, որ իսպանացի մասնագետը գլխավորելու է Բրազիլիայի հավաքականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում