13:33  ,  4 մայիսի, 2012

Լեհաստանի հավաքականի մարզիչը հրապարակել է Եվրո-2012-ի կազմը

Ֆուտբոլի Լեհաստանի հավաքական գլխավոր մարզիչ Ֆրացիշեկ Սմուդան հրապարակել է այն 26 ֆուտբոլիստների անունները, որոնք կմասնակցեն Լեհաստանում եւ Ուկրաինայում կայանալիք Եվրո-2012-ին։

Լեհ մասնագետը հայտարարել է, որ իր թիմի առաջնային նպատակը փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք բերելն է, հաղորդում է ИТАР-ТАСС-ը։

Հիշեցնենք, որ լեհերը նույն խմբում են ընդգրկված Ռուսաստանի, Հունաստանի եւ Չեխիայի հավաքականների հետ։

Դարպասապահներ. Վոյցեխ Շեստնի, Լուկաշ Ֆաբիանսկի (երկուսն էլ՝ «Արսենալ», Անգլիա), Պշեմիսլավ Տիտոն (ՊՍՎ, Հոլանդիա)

Պաշտպաններ. Սեբաստյան Բենիշ («Վերդեր», Գերմանիա), Կամիլ Գլիկ («Տորինո», Իտալիա), Մարչին Կամինսկի («Լեխ» , Լեհաստան), Տոմաշ Յոդլովեց («Պոլոնիա», Լեհաստան), Դամիան Պերկիս («Սոշո», Ֆրանսիա), Լուկաշ Պիշչեկ («Բորուսիա Դորտմունդ», Գերմանիա), Մարչին Վասիլեւսկի («Անդերլեխտ», Բելգիա), Յակուբ Վավժինյակ («Լեգիա» , Լեհաստան), Գրոգոժ Վոյտկովյան («Լեխ» , Լեհաստան)։

Կիսապաշտպաններ. Յակուբ Բլաշիկովսկի («Բորուսիա Դորտմունդ», Գերմանիա), Դարիուշ Դուդկա («Օսեր», Ֆրանսիա), Կամիլ Գրոշիցկի («Սիվասպոր», Թուրքիա), Ադամ Մատուշիկ (Ֆորտունա», Գերմանիա), Ադրիան Մերժեւսկի («Տրաբզոնսպոր», Թուրքիա), Ռաֆալ Մուրավսկի («Լեխ», Լեհաստան), Լյուդովիկ Օբրանյակ («Բորդո», Ֆրանսիա), Օյգեն Պոլանսկի («Մայնց», Գերմանիա), Մաչեն Ռիբուս («Թերեկ», Ռուսաստան), Ռաֆալ Վոլսկի («Լեգիա», Լեհաստան)։

Հարձակվողներ. Պավել Բրոժեկ («Սելթիկ», Շոտլանդիա), Միխալ Կուխարիկ («Լեգիա», Լեհաստան), Ռոբերտ Լեւանդովսկի («Բորուսիա Դորտմունդ», Գերմանիա), Արթուր Սոբեխ («Հանովեր», Գերմանիա)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով