13:03  ,  4 մայիսի, 2012

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվողը կարող է գլխավորել «Լացիոն»

Իտալիայի հավաքականի եւ Լոնդոնի «Չելսիի» նախկին հարձակվող Ջանֆրանկո Զոլան կարող է դառնալ Հռոմի «Լացիոյի» հաջորդ գլխավոր մարզիչը, հաղորդում է Football Italia-ն։

Ամենայն հավանականությամբ, իտալական ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Էդուարդո Ռեյան ընթացիկ մրցաշրջանի վերջում կհեռացվի զբաղեցրած պաշտոնից։

45-ամյա Զոլան մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է միայն անգլիական «Վեսթ Հեմը» (2008-2010թթ.)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով