12:33  ,  4 մայիսի, 2012

Իսպանիայի Գավաթի եզրափակիչից հետո Կեյտան կարող է հեռանալ «Բարսելոնայից»

Մալիի հավաքականի առաջատար Սեյդու Կեյտան Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումից հետո կարող է լքել կատալոնական «Բարսելոնան»։

Համաձայն 32-ամյա կիսապաշտպանի պայմանագրի՝ Գավաթի եզրափակիչից հետո նա կարող է ազատ խաղացողի հարգավիճակով հեռանալ «Բարսելոնայից», հաղորդում է AS-ը։

Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 25-ին Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» ստադիոնում։ Այդ օրը Խոսեպ Գվարդիոլայի թիմի մրցակիցը կլինի Բիլբաոյի «Աթլետիկը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում