12:45  ,  4 մայիսի, 2012

Մայքլ Օուենը պետք չէ «Շանհայ Շենհուային»

Չինական «Շանհայ Շենհուա» ակումբի սեփականատեր Ցզու Չժունը հերքել է լուերեը, թե իր թիմը ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մայքլ Օուենին։ 32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։

«Շանհայ Շենհուայի» խաղացող մարզիչ Նիկոլյա Անելկան հայտարարել է, որ ցանկանում է իր թիմում տեսնել «Չելսիի» կոտդիվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբային, ում պայմանագիրի ժամկետը լրանում է ամռանը, տեղեկացնում է Goal.com-ը։

«Շանհայ Շենհուան» անցկացրած ութ խաղերից հետո վաստակել է 9 միավոր եւ զբաղեցնում է Չինաստանի առաջնության 10-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով