12:18  ,  4 մայիսի, 2012

Մասիմիլիանո Ալեգրին կմնա «Միլանում»

«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին իտալական ակումբում կաշխատի նաեւ հաջորդ մրցաշրջանում։ Այդ մասին հայտարարել է «Միլանի» սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնին։

«Ես հավատում եմ Ալեգրիին։ Նա կգլխավորի «Միլանը» նաեւ հաջորդ մրցաշրջանում»,- Բերլուսկոնիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ 44-ամյա մասնագետը 2010-ից է գլխավորում «Միլանը»։ Նախորդ մրցաշրջանում միլանցիները հռչակվեցին Իտալիայի չեմպիոն։
Ընթացիկ առաջնության ավարտից երկու տուր առաջ Ալեգրիի թիմն ընդամենը մեկ միավոր է զիջում առաջին տեղում գտնվող «Յուվենտուսին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով