09:54  ,  4 մայիսի, 2012

Պրանդելի. Իտալիան մտադիր է հաղթել Եվրոպայի առաջնությունում

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հայտարարել է, որ իր թիմն ի վիճակի է նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

«Ես շատ կարոտում եմ ակումբային աշխատանքը, բայց այս պահին իմ բոլոր մտքերն ուղղված են Եվրո-2012-ին: Իմ ապագան կախված է հավաքականի արդյունքներից:

Ես վստահ եմ, որ մենք ունենք բոլոր շանսերը նվաճելու չեմպիոնի տիտղոսը: Մեր խմբում թույլ մրցակից չկա (Իսպանիա, Խորվաթիա, Իռլանդիա): Սակայն մենք վստահ ենք մեր ուժերին: Մենք մեկնում ենք հաղթելու համար», - Պրանդելիի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով