21:07  ,  25 փետրվարի, 2014

«Զենիթ» - «Բորուսիա». Հենրիխ Մխիթարյանը բացեց հաշիվը

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» եւ Դորտմունդի «Բորուսիայի» միջեւ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղի հաշիվը բացեց Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն աչքի ընկավ 4-րդ րոպեին: Ընդամենը մեկ րոպե անց Մարկո Ռոյսը խփեց դորտմունդցիների երկրորդ գոլը՝ 2:0: Սանկտ Պետերբուրգում ընթանում է առաջին խաղակեսը:

«Զենիթ». Յուրի Լոդիգին, Ալեքսանդր Անյուկով, Լուիշ Նետու, Նիկոլաս Լոմբերտս, Դոմենիկո Կրիշիտո, Ակսել Վիտցել, Վիկտոր Ֆայզուլին, Օլեգ Շատով, Հալկ, Անդրեյ Արշավին, Սալոմոն Ռոնդոն:

«Բորուսիա». Ռոման Վայդենֆելեր, Լուկաս Պիշչեկ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մանուել Ֆրիդրիխ, Մարսել Շմելցեր, Նուրի Շահին, Սեբաստիան Կել, Կեւին Գրոսկրոյց, Մարկո Ռոյս, Հենրիխ Մխիթարյան, Ռոբերտ Լեւանդովսկի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով